Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում


09:03 , 10 հունիս, 2020

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 10-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի եւ Լուսառատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: