Փորձելով գրանցել երեխային իրենց ցանկալի դպրոցում` ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ․ ԿԳՄՍ նախարար


01:04 , 10 հունիս, 2020

Առաջի դասարանցիների հայտագրման համակարգն այսօր արձանագրել է, որ, փորձելով գրանցել երեխային իրենց ցանկալի դպրոցում, ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ: Այս ամսին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ, թվայնացված համակարգը հայտնաբերում է խարդախությունները:

Հիշեցնեմ, որ հունիսի 11-ից հայտագրման համակարգը բացվում է բոլորի համար: Ուշադիր եղե՛ք և բաց չթողե՛ք պահը»,- գրել է նա: