Եվրամիությունը պայման է դրել Բելառուսի առջև հետագա հարաբերությունների զարգացման համար


19:18 , 9 հունիս, 2020

Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները և այն, թե ինչպես դրանք կանցկացվեն, վճռորոշ նշանակություն կունենա հանրապետության և Եվրամիության միջև հետագա հարաբերությունների համար:

Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին հունիսի 9-ին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

Նրա խոսքով՝ Եվրամիությունում հաշվի են առնվում Բելառուսում բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն և այլ ակտիվիստների առաջադրված մեղադրանքը և պահանջում են Մինսկից ազատ արձակել նրանց:

«Հաշվի առնելով Տիխոնովսկուն կալանքի տակ պահելու և հետապնդումների անհիմն բնույթը՝ պահանջում ենք, որ նրան անպայման ազատ արձակեն և չեղարկեն նրա դեմ բոլոր մեղադրանքները: Երկրորդ հերթին, Բելառուսը ներկա պահին գտնվում է նախընտրական արշավի փուլում: Խորհրդարանական ընտրությունները, որոնք այս տարի են անցկացվել, կորսված հնարավորություն են դրանք եվրոպական չափանիշներով անցկացնելու համար: Այժմ Բելառուսի համար կարևոր է ապահովել բնակչության համար մարդու հիմնարար իրավունքների պահպանումը»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ ժողովրդավարության անցնելու համար Բելառուսին այլ ուղղություն է պետք:

Բլոգեր Տիխանովսկին ձերբակալվել է նախագահի պաշտոնի համար այլընտրանքային թեկնածուների համար ստորագրություն հավաքելու ընթանցքում: Իսկ նախագահական ընտրությունները Բելառուսում նախատեսվում է անցկացնել օգոստոսի 9-ին: