Ամերիկյան ինքնաթիռը Իրաքում վայրէջք կատարելիս բախվել է պատին (Video)


13:01 , 9 հունիս, 2020

Regionmonitor.com-ը գրում է․

Ամերիկյան օդուժին պատկանող C-130 ինքնաթիռը, Իրաքի Էթ-Թաջի բազա վայրէջք կատարելիս, դուրս է եկել թռիչքուղուց և բախվել պատին։

Վթարի հետևանքով ինքնաթիռում գտնվող չորս զինծառայողները վիրավորվել են: Այս մասին հայտնել են ԱՄՆ գլխավորությամբ մի քանի երկրների կողմից Իրաքում և Սիրիայում անցկացվող «Աներեր վճռականություն» գործողության շտաբից։

Շտաբի տարածած հայտարարության համաձայն, վթարի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհը հաջողվել է արագ հանգցնել, իսկ տուժածներին տարհանել ու տեղափոխել բուժհաստատություն։