Նպատակն արդարացնում է միջոցները. Նիկոլո Մաքիավելիի կատարած աշխատանքն ու կյանքի մանրամասները (Photo)


22:30 , 9 հունիս, 2020
Մաքիավելիի առաջին քայլերը

Մաքիավելին ծնվել է 1469-ին Ֆլորենցիայի Հանրապետությունում, երբ Իտալիան մասնատված էր: Փաստաբան Բեռնարո Մաքիավելիի ընտանիքն ապրում էր Ֆլորենցիայի մերձակայքում գտնվող փոքրիկ գյուղում: Բացի Նիկոլոյից՝ ընտանիքն ուներ ևս մի քանի երեխա, որոնց մեծացնելն ու դաստիարակելը գումար էր պահանջում: Այնուամենայնիվ, դա չէր խանգարում, որ Մաքիավելին գերազանց կարիերա կերտի և իր անունը թողնի մարդկության պատմության մեջ:

Նիկոլոն չկարողացավ կրթություն ստանալ, քանի որ ֆինանսական խնդիրներ կային: Այդ պատճառով երիտասարդը զբաղվում էր ինքնակրթությամբ: Ի տարբերություն իր հասակակիցների՝ նա կարդալ չգիտեր, սակայն գիտության նկատմամբ սերը նրան ամեն ինչ տվեց: Մաքիավելին ինքնուրույն սովորեց լատիներեն ու իտալերեն: Նա ինքնուրույն կարդում էր «Աստվածային կատակերգությունը», որը գրել էր Դանթեն, ուսումնասիրումէր Ցիցերոնին և շատ այլ մեծերին: Պատմության նկատմամբ սերը նրա մոտ առաջացավ, երբ ծանոթացավ Պլուտարքոսի գործերի հետ: 

Երիտասարդության ընթացքում Մաքիավելին հետաքրքրվում էր Իտալիայի քաղաքականությամբ: Նամակներում, որոնք ուղղված էին իր ընկերներին, քննդատում էր Իտալիայի քաղաքական գործիչներին:

 

Շուտով Մաքիավելին կողմնորոշվեց իր քաղաքական հայացքներում: Երիտասարդը միացավ այն մարդկանց շարքին, որոնք դեմ էին Ֆլորենցիայում գերիշխող Մեդիչի ընտանիքին: Իշխող տոհմի վտարումից հետո Մաքիավելին ստանձնեց հանրապետության արտաքին գործերի նախարարի պարտականությունները:

Սակայն մի քանի տարի անց Մեդիչիները վերադարձան իշխանության և ապագա փիլիսոփան կտտանքների ենթարկվեց: Նրան ծեծում էին, իսկ հետո որոշեցին կախաղան հանել: Սակայն արտաքին գործերի նախարարին փրկեց իր քաղաքական գործունեությունը: Երբ Նիկոլոյին տրվեց իշխանություն, նա մի քանի անգամ օգնեց Մեդիչի տոհմի մի քանի կողմնակիցների: Մաքիավելին չի մահապատժի ենթարկվել, նրան որոշեցին աքսորել: 

Քաղաքական գործչի սիրելի գիրքը. «Տիրակալը»

Մաքիավելին ստիպված էր իր կյանքի 8 տարին անցկացնել Սան Անդրեա կոչվող գյուղում: Աքսորը Նիկոլոն օգտագործեց իր փիլիսոփայական մտքերի համար: Մաքիավելիի կյանքի խայտառակ շրջանը դարձավ ծայրաստիճան պտղաբեր. այդ ժամանակ նա ստեղծեց այնպիսի գործեր, ինչպիսիք են «Գերիշխան» և «Ռազմական արվեստի մասին» տրակտատները:

«Տիրակալը» համարվում է Մաքիավելիի ամենահաջողված գործը: Այս գրքում նա արտահայտեց իր տեսակետները այն մասին, թե ինչ քաղաքական որոշումներ պետք է կայացնի պետական գործիչն իշխանությունն ամրապնդելու համար: Մաքիավելին պետության բարելավման ուժային մեթոդների կողմնակից էր: Փիլիսոփան պետականության պահպանումը վեր էր դասում մարդկային կյանքից. «Կայսրը, եթե ցանկանում է հպատակեցնել իր ծառաներին, չպետք է հաշվի առնի դաժանությունների մեղադրանքները... Մենք պետք է հաղթենք ուժով կամ խորամանկությամբ, սիրով և վախով ներշնչենք մարդկանց, վերացնենք այն մարդկանց, ովքեր կարող են վնաս տալ պետությանը»:


Հենց այս նախադասությունը նրան դարձրեց բռնապետների սիրված հեղինակ: Օրինակ՝ «Գերիշխան»-ը Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի սիրելի ձեռնարկն էր:

Ի դեպ, Մաքիավելիի աֆորիզմների մասին: «Նպատակը արդարացնում է միջոցները» հանրաճանաչ արտահայտությունը, հավանաբար, սխալմամբ վերագրվում է Նիկոլոյին: Այս հայտարարությունը կարող է պատկանել Թոմաս Հոբսին կամ Իգնատիուս դե Լոյոլին:

1520 թ.-ին Մաքիավելին վերջապես վերադարձավ Ֆլորենցիա: Այնտեղ նա ստացել է պատմագրագետի պաշտոն, աշխատել է «Ֆլորենցիայի պատմություն» գրքի ստեղծման վրա: Նիկոլոն կարող էր միայն երազել բարձր քաղաքական շարքերում լինելու մասին, քանի որ ոչ ոք չէր վստահում նախկին արտգործնախարարին:

Քաղաքական գործունեության ձախողման պատճառով տուժել էր նրա առողջությունը:

Մաքիավելին մահացավ 1527 թվականին՝ 58 տարեկան հասակում: Իսկ «Տիրակալ» տրակտատը մինչև հիմա ապրում է և շատ քաղաքական գործիչների սիրելի գործն է: