11:09 , 9 հունիս, 2020Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 350 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 9-ին հաստատվել է կորոնավիրուսի 13675 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 71405:
Փաստացի այս պահին բուժվում է 8933 անձ:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 4451 անձ։
Ընդհանուր առմամբ, 291 պացիենտ մահացել է: