21:00 , 9 հունիս, 2020Միջին դարերում աշխատանքն ամենևին էլ այնպիսին չէր, ինչպիսին այսօր է: Ահա թե ինչպիսի սարսափելի ու տհաճ աշխատանքներ են գոյություն ունեցել հարյուրամյակներ առաջ:

Համարվում էր, որ մեղավոր մարդու մարմնի որևէ մասից պատրաստված ուտեստ ուտելու դեպքում այն ուտողը կվերցնի մեղավորի բոլոր մեղքերը: Հենց այդ պատճառով էլ մեղավոր մարդիկ վարձում էին «մեղքեր ուտողների»:

Գիտե՞ք, թե ինչպես էին վերամշակում բուրդը միջին դարերում: Դա անում էին ամոնիակի միջոցով, իսկ ամոնիակ պարունակում է մեզը: Բուրդը տեղավորում էին տակառի մեջ և ծածկում այն մեզով, ինչից հետո հատուկ վարձված բրդագործը պետք է պարեր այդ զանգվածի վրա՝ լավագույն արդյունքի հասնելու համար:

Միջնադարյան բժշկության մեջ մեծ տարածում ունեին տզրուկները: Հենց այդ պատճառով էլ վարձու հատուկ աշխատողներ գոյություն ուեին, որոնք իրենց իսկ մարմնով տզրուկներ էին որսում:

Ազնվականներն ունեին սպասավորներ, որոնք օգնում էին նրանց հագնվել, ուտել և անգամ զուգարան գնալ: Նման սպասավորները, բնականաբար, շատ բարձր էին գնահատվում:

Երբ տարածում էր գտել ժանտախտը, գոյություն ուներ յուրահատուկ մասնագիտություն՝ «մարմիններ փնտրող»: Վերջիններս պետք է շրջեին քաղաքներում ու գյուղերում, հայտնաբերեին վարակված մարմիններ և կարանտին հայտարարեին: