Ինչ հետևողական է, բայց, Փաշինյանը սպայի պատիվն ու արժեքները ոտնահարելու գործում․ թե բա՝ «դիրքավորվեք»


10:02 , 9 հունիս, 2020

Նիկոլ Փաշինյանը գնում է ԱԱԾ ու հայտարարում բառացիորեն հետևյալը. «Այս երկու տարին, որ մենք աշխատել ենք, կարծում եմ՝ բավարար ժամանակ էր, որպեսզի Ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցները, բոլոր ներկայացուցիչները դիրքավորվեն ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, այսինքն՝ ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ։ Եվ հիմա, կարծում եմ, եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունը ով ինչպես է օգտագործել»։

Պետություն, անվտանգություն, սպայի պատիվ… Նման հասկացություններ չկան վարչապետի բառապաշարում։ ԱԱԾ մարմիններից նա միայն «դիրքավորում» է պահանջում առանց հասկանալու, որ իրեն հարգող ոչ մի սպա չի կարող իրեն նման բան թույլ տալ։ Դա է պատճառը, որ երկու տարվա մեջ ԱԱԾ տնօրենի երրորդ նշանակումն է անում Փաշինյանը։ Ու եթե հանկարծ որևէ տնօրեն «դիրքավորվեց ժողովրդի իշխանության արժեքների նկատմամբ», համարեք, որ այդ օրվանից ԱԱԾ-ն այլևս գոյություն չի ունենա։ Մի բան, որը ժամանակին, ի դեպ, շատ էր ցանկանում Փաշինյանի հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հ.Գ. Ինչ հետևողական է, բայց, Փաշինյանը սպայի պատիվն ու արժեքները ոտնահարելու գործում։ Թե բա՝ «դիրքավորվեք»...