19:30 , 9 հունիս, 2020Յուրաքանչյուր սևամորթ ամերիկացի, ով ցանկանում է հեռանալ Միացյալ Նահանգներից, կարող է հաստատվել Գանայում: Այս երկրի իշխանությունները պատրաստ են ընդունել բոլորին, ասում է Գանայի զբոսաշրջության, արվեստի և մշակույթի նախարար Բարբարա Օտենգ-Գյասին։

Ըստ նրա՝ «Ամերիկայում ռասիզմը շարունակում է մնալ մահաբեր ավելի քան 400 տարի»:
Բայց աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը վերջ կդնի ռասիզմին ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում, վստահ է Օտենգ-Գյասին:

Գանայի կառավարությունը նախօրեին մեկնարկել է «Վերադարձ այն կողմից» նախաձեռնությունը՝ սփյուռքի աֆրիկացիներին օգնելու համար հաստատվել Գանայում և ներդրումներ կատարել տնտեսության մեջ:
Հիշեցնենք, որ Մինեապոլիսում աֆրիկացի Ֆլոյդի ձերբակալումից և մահից հետո բողոքի ցույցեր սկսվեցին ԱՄՆ-ում: Ֆլոյդը մահացավ ինտենսիվ վերակենդանացման բաժանմունքում, միջադեպի արդյունքում աշխատանքից հեռացվեց չորս ոստիկան, իսկ նրանցից մեկը մեղադրվեց սպանության մեջ: Այն բանից հետո, երբ ձերբակալության տեսանյութը հայտնվեց ցանցում, անկարգություններ սկսվեցին ԱՄՆ-ի շատ քաղաքներում: