Ռուսաստանում նախապատրաստվում են զբոսաշրջային սեզոնի աստիճանական բացմանը


08:28 , 9 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է Ռուսաստանում զբոսաշրջային սեզոնի աստիճանական բացմանը պատրաստ լինելու մասին:

Հունիսի 1-ին, Ռուսաստանի որոշ վայրերում արդեն բացվել են բժշկական լիցենզիա ունեցող առողջարանները:

Կառավարության ղեկավարը նաև ասել է, որ երկրում ներքին տուրիզմի պահանջարկի հետ կապված խնդիրներ չկան, քանի որ շատ ռուսներ ցանկանում են ճանապարհորդել իրենց երկրում: Միշուստինը նշել է, որ արդեն մշակվել է ծրագիր՝ Ռուսաստանի տուրիստական արդյունաբերությունը կարանտինային ռեժիմից դուրս բերելու համար: Նախատեսվում է աջակցել ոլորտում ներդրողներին և հաղթահարել մրցակցային գներով որակյալ ենթակառուցվածքների և ծառայությունների պակասը:

«Մենք պետք է զբաղվենք զբոսաշրջության ոլորտի համակարգային զարգացմամբ», – մեջբերում է Интерфакс – ը: