5 փաստ ԱՄՆ-ի Ազատության արձանի մասին, որը հավանաբար չգիտեք. ինչպե՞ս է այն հայտնվել Նյու Յորքում (Photo)


22:30 , 8 հունիս, 2020

Նյու Յորքի և ԱՄՆ-ի խոևհևդանիշը Ազատության արձանն է: Այն իր ուրույն պատմությունը ունի, որը հետաքրքիր է ցանկացածիս: 

Ահա մի քանի փաստ դրա մասին

Թագ, որը ունի 7 ծայր

Ազատության արձանի վրա կա 7 ճառագայթ, որը խորհրդանշում է 7 մայրցամաքները: Իչո՞ւ 7:

Այս հարցին հստակ պատասխան տալ չենք կարող, քանի որ աշխարհում մայրցամաքների թիվը հստակ 7 կամ 6 չեն հաշվում: Այսպես ամերիկայն դպրոցներում ընդունված է հաշվել 7 մայրցամաք. Հարավային և հյուսիսային Ամերիկաները նրանք առանձնացնում են: Եվրոպայում ասում են, որ դրանք 6 են: 

Դա կարող էր փարոս լինել

Հետաքրքիր է, որ այն կարող էր փարոս լինել: Դեռ 1869 թվականին Եգիպտական կառավարությունը Սուեզիի ջրանցքի վրա ցանակում էր փարոս կառուցել, որի նախագիծը տվել էր սկսնակ քանդակագործ Ֆրեդերիկ Բարթոլդին, ով ֆրանսիայից էր: Արձանը, որը պատկերվում էր հսկա ջահերով, քանդակագործը կոչում էր «Եգիպտոս,որը լույս է բերում Ասիային»: Ավաղ, Եգիպտոսի կառավարությունը չգնահատեց ֆրանսիացու աշխատանքը, և քանդակագործը «փրկեց» նրան հենց այնպես: Ինչպես պարզվեց `ապարդյուն չէր:

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

Ծանր կառուցվածքը ստեղծվել է մասերով. առաջինը պատրաստել են ձեռքը ջահի հետ միասին: 1876 - 1882 թվականներին այն ցուցադրվեց Նյու Յորքում. հսկայական լամպի պատշգամբում զբոսնելը գրավիչ էր այցելուների համար:

Հավաքագրվել են շինարարության շարունակման համար միջոցներ, ինչպես ասում են, ամբողջ աշխարհի կողմից ՝ կազմակերպելով բոլոր տեսակի համերգներ և զվարճանքի տարբեր միջոցառումներ: Արդյունքում երկիրը ստացավ իր գլուխգործոցը:

Դիմագծեր

Ասում են, որ Ազատության արձանը նախատիպ ուներ `քանդակագործ Ֆրեդերիկ Բարթոլդիի մայրը:


Ազատության գույնը

Ամենասկզբում քանդակը կանաչ չէր. այն պատրաստված է ոսկե պղնձե մետաղներից, որոնք, ի վերջո, փոխեցին իրենց գույնը եղանակային պայմանների պատճառով: Այդ պատճառով էլ նախկինում այն այլ գույն ուներ, սակայն դա երկար չտևեց: