Բիլ Գեյթսն արձագանքել է մարդկության չիպավորման մասին լուրերին


08:29 , 8 հունիս, 2020

Ամերիկացի ձեռնարկատեր և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսն ասում է, որ դավադրության տեսությունները՝ գլոբալ չիպավորման և նրա ներգրավվածության մասին, շատ հիմար են՝ հերքելու համար:

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր, սոցիալական լրատվամիջոցներում և առցանց ԶԼՄ-ներում խոսակցություններ են շրջանառվում, որ պանդեմիայի մեջ մեծ դեր ունի «Bill and Melinda Gates» հիմնադրամը․ իբրև թե նրանք ցանկանում են օգտագործել պատվաստանյութը մարդկանց չիպավորելու և նրանց հետևելու համար: Այս տեսության հետևորդները կարծում են, որ երբ, ի վերջո, հայտնագործվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, Բիլ Գեյթսը և նրա գործընկերները հնարավորություն կստանան թվային չիպեր տեղադրել բոլոր մարդկանց մարմիններում՝ դրանով իսկ վերցնելով մարդկանց լիակատար հսկողության տակ:

Դավադրության այս տեսության և դրա առաջացման մասին 168.am-ն արդեն պատմել է։

«Ես երբեք չեմ առնչվել միկրոչիպերի հետ: Հերքելը գրեթե անհնար է, դա այնքան հիմար և վայրի է»,- Գեյթսի խոսքերն է մեջբերում Business Insider-ը։ Գործարարն այս մասին խոսել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության երկրորդ խոշոր դոնորն է, որը 2018-2019 թվականներին տրամադրել է կազմակերպության բյուջեի 9.76% -ը: Հիմնադրամը ֆինանսավորում է թմրանյութերի և պատվաստանյութերի ոլորտում հետազոտությունները:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց COVID-19 համաճարակով նոր կորոնավիրուսային վարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում COVID-19 դեպքերի թիվը գերազանցել է 6,4 միլիոն մարդը, մահացել է ավելի քան 380 հազար մարդ:

Դեպքերի մեծ մասը գրանցվել է Ամերիկայում ՝ 3.022.824: