Սպիտակի բուժկենտրոնը վաղվանից կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար


00:09 , 8 հունիս, 2020

Սպիտակի բժշկական կենտրոնը հունիսի 8-ից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լուռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցելու ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն»,- գրել է Ղուկասյանը՝ ևս մեկ անգամ հայրենակիցներին խնդրելով դիմակ կրել: