Արսեն Թորոսյանի ընկերները կարանտինների ղեկավարներն են,ուր միլիարդավոր դրամներ են մսխվում. Միքայել Մինասյան (Video)


23:23 , 6 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Արսեն Թորոսյանը քանդեց համակարգը՝ իր ընկերներին նշանակելով ամենուր, դարձրեց խայտառակ կոռումպացված համակարգ. Այս մասին իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակած տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Երբ սկսեց համաճարակը, Նիկոլ Փաշինյանի վահանակին ենթարկվելով, նա սկզբում սկսեց ասել, որ դա բացարձակ վտանգավոր չի, հետո մի օրում դարձավ «դժոխքի դեսպան»՝ ասելով՝ բոլորը մահանալու են:

Նա նույնիսկ կարողացավ հարաբերություններն էլ ավելի վատացնել Վրաստանի հետ: Նա ստեղծեց այնպիսի համակարգ, որի գլխին նստած են իր ընկերները»,-ասաց Միքայել Մինասյանը:

 Որպես օրինակ նա նշեց Նարեկ Վանեսյանին, որը, նրա բնութագրմամբ, բոլոր իշխանությունների ժամանակ հայտնի էր, որպես պրոբլեմատիկ ու կոռումպացված մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ