Ոստիկանն այլևս մերը չէ՞. որն է ոստիկանության նպատակն այս օրերին


21:02 , 6 հունիս, 2020

Armeniasputnik.am-ը գրում է․

Ոստիկանությունը չի երազում տուգանել մարդկանց կամ ուժ կիրառել: Ոստիկանության գործառույթն ու պարտքն է ապահովել հակակամաճարակային կանոների խստագույն պահպանությունը, որպեսզի վարակը չտարածվի և քաղաքացիները դրսևորեն բարձր պատասխանատվություն։

Ոստիկանության նպատակը ոչ թե քաղաքացիներին տուգանելն է, այլ հասնելն այն բանին, որ յուրաքանչյուր քաղաքացի իր մեջ ունենա այնքան իրավագիտակցություն, որ հասկանա իր գործողությունների լրջությունը։ Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանն այսպես որակեց կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` ոստիկանության գործողությունները։

Նա հիշեցրեց, որ հեղափոխության ընթացքում ինքն ու իր գործընկերները բազմիցս լսել են «ոստիկանը մերն է» արտահայտությունը:

Մինասյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ մարդիկ հիմա հասկանան, որ ոստիկաններն իրենց թշնամին չեն:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ