Վրաստանի վարչապետ. Մենք պետք է վրացիներին սովորեցնենք հանգստանալ իրենց երկրում


17:59 , 6 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Վրաստանի քաղաքացիները պետք է ընտելանան իրենց երկրում հանգստանալուն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Ջորջ Գախարիան, փոխանցում է regnum.ru-ն։

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի քաղաքացիները սովորել են արտերկրում հանգստանալուն, բայց նրանց պետք է համոզել՝ հանգստանալ սեփական երկրում։

Նա շեշտել է, որ վրացիները պետք է իրենց գումարները ծախսեն իրենց իսկ երկրում, որպեսզի զարգացնեն երկրի տնտեսությունն ու զբոսաշրջության ոլորտը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ