Կոնսենսուսին չմիանալը նկատելիորեն կնվազեցնի առանձին վերցրած յուրաքանչյուր ուժի քաղաքական հաջողության հեռանկարն առաջիկա գոնե 5 տարիների ընթացքում


17:52 , 6 հունիս, 2020

Նիկոլի և նրա գլխավորած կառավարության հրաժարականի պահանջը վաղուց է, ինչ գտնվում է քաղաքական օրակարգում: Կոնսենսուսն այս հարցի շուրջ չի կարող չկայանալ մի քանի պատճառով.

1. Այլևս անհեթեթություն է Նիկոլից արդյունավետություն ակնկալելը: Այս ըմբռնումը կա նույնիսկ իշխող քաղաքական թիմի ներսում:

2. Ուղղակի կամ անուղղակի Նիկոլի քաղաքական կյանքը երկարեցնելը նշանակի կիսել ձախողումների և դրանց ցավոտ հետևանքների ողջ պատասխանատվությունը:

2. Կոնսենսուսին չմիանալը նկատելիորեն կնվազեցնի առանձին վերցրած յուրաքանչյուր ուժի քաղաքական հաջողության հեռանկարն առաջիկա գոնե 5 տարիների ընթացքում:

Քաղաքականության իրական ժամանակում 2 բանի վրա եմ նյարդայնանում` սեփական ձախողումների համար պատասխանատուներ որոնելու Նիկոլի առանձնահատկության և այն ապուշ հարցի, թե ի՞նչ կարող էր անել Նիկոլը, եթե իշխող քաղաքական թիմը վատն էր: