Հարգելի պարոն վարչապետ, կորոնավիրուսից մահացության խորքային պատճառների, հնարավոր սցենարների մասին արդյոք էլի Դո՞ւք պետք է խոսեք


12:58 , 6 հունիս, 2020

Հարգելի պարոն վարչապետ, կորոնավիրուսից մահացության ցուցանիշների մասին Դուք, իհարկե, կարող եք խոսել:

Բայց դրա խորքային պատճառների, հնարավոր սցենարների, դրանց վրա կորոնավիրուսի ազդեցության յուրահատկությունների մասին արդյոք էլի Դո՞ւք պետք է խոսեք:

Սա խիստ մասնագիտական ոլորտ է, վերջնական կարծիք չեն կարող ասել անգամ նեղ մասնագետները: Ավելին՝ աշխարհի շատ հեղինակավոր մասնագետների մի խումբը նույն երևույթի մասին մի կարծիք ունի, մեկ այլ հեղինակավոր խումբ՝ այլ, տարբերվող կարծիք է պաշտպանում:

Երբ նման բարդ երևույթների մասին սկսում եք միանշանակ բաներ ասել՝ «աննախադեպ» ու «հստակ» ածականների համակցությամբ, իրավիճակի փոփոխությամբ, ստիպված եք լինում խմբագրել Ձեր խոսքը: Անգամ տրամագծորեն հակառակ բաներ ասել:

Դուք պետք է պահանջեք մասնագետներից դրական ցուցանիշներ, լսեք նրանց կարիքները, փորձեք դրանք բավարարել ու պահանջել, վերահսկել ու էլի պահանջել: