1122 մարդ ինքնաթիռում. Եթովպիայից փախուստի պատմություն, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում


22:45 , 6 հունիս, 2020

Ամենախոշոր ուղևորափոխադրող ինքնաթիռը համարվում է Airbus 380-ը: Դրա սրահը սովորաբար բաժանված է լինում մի քանի դասի, և այդ դեպքում ինքնաթիռով կարող է թռչել 544 մադ: Եթե միայն էկոնոմ դասից բաղկացած լինի, ապա կտեղավորվի միջինում 853 մարդ: Սակայն պատմության մեջ գրանցվել է դեպ, երբ ինքնաթիռում գտնվել է միաժամանակ 1122 մարդ: Նրանք այլ տարբերակ չունեին, քանի որ փախչում էին բռնկվող քաղաքացիական պատերազմից:

Ամեն ինչ տեղի ունեցավ 1991 թ. մայիսին Աֆրիկայում: Եթովպիայի ապստամբները գրեթե նվաճել էին մայրաքղաքը՝ Ադիս-Աբեբան, իսկ կառավարությունը անօգնական ու ճգնաժամային վիճակում էր: Տեղական փողն արժեք չուներ, սակայն զենք կար ամենուր: Նման իրավիճակում Իսրայելի կառավարությունը որոշեց փրկել եթովպացի հրեաներին: Համարվում է, որ վերջիններս Սողոմոն արքայի որդու սերնդի ներկայացուցիչներն էին:

Իսրայելը պատրաստ էր ընդունել եթովպացի հրեաներին: Հրեաները ռիսկային գոտում էին կրոնական պատճառներից ելնելով և հարկավոր էր գործել, մինչև ապստամբները կգրավեին Ադիս-Աբեբան: Մայիսի 24-25-ին՝ 36 ժամ շարունակ, ինքնաթիռները Եթովպիայի մայրաքաղաքից փախստականներին տանում էին Իսրայել:

Մարդկանց խնդրում էին իրենց հետ ոչինչ չվերցնել՝ բացի փաստաթղթերից: Եթե ինչ-ո իր շատ թանկարժեք էր լինում, ապա պետք է ամրացնեին հագուստի վրա: Շատ դժվար էր կողմնորոշվելը՝ վերցնել ոչինչ չարժեցող եթովպական փողերը, ընտանեկան լուսանկարները, տեխնիկան: Սակայն դրա շնորհիվ ինքնաթիռում ավելի շատ մարդ տեղավորվեց:

Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց 1088 ուղևոր ունեցող «Բոինգ 747» ինքնաթիռը: Այդ թվում ներառված չեն մայրերի հագուստների մեջ թաքցված երեխաները: Բավական է նշելը, որ թռիչքի ժամանակ ևս երկու երեխա լույս աշխարհ է եկել: Իսրայելում ավելի քան 140 մարդու շտապ օգնություն ցուցաբերվեց. մի մասին տարան հիվանդանոց, մյուսներին՝ ծննդատուն:

Ընդհանուր առմամբ «Սողոմոն» օպերացիայի ընթացքում Եթովպիան լքեց ավելի քան 14 հազար փախստական: Իսրայելում նրանց ուրախությամբ ընդունեցին, սակայն հետագայում ձուլման խնդիրներ առաջացան: