Կրասնոյարսկում տեխնածին աղետ է․ հազարավոր տոննաներով դիզվառելիքը լցվել է գետերը (Video)


02:16 , 6 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Ռուսաստանի Կրասնոյարսկի շրջանում տեխնածին աղետը բնապահպանական ուրջ խնդիր է առաջացրել։ Հազարավոր տոննաներով դիզելային վառելիքը լցվել է գետերը, թունավորել բնական միջավայրն ու կենդանիներին։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Աղետը տեղի է ունեցել Նորիլսկի նավթավերամշակող գործարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Ամբարներից մեկը չի դիմացել ճնշմանը, ճեղքեր է տվել, որտեղից էլ դիզվառելիքը տարածվել է շրջակայքում։

Գործարանի ղեկավարությունը տևական ժամանակ կոծկել է պատահարը, սակայն դրա տեսանյութերը հեղեղել են համացանցը։ Գետերի ջրերն այնքան դիզվառելիք է լցվել, որ այնտեղից վերցված «ջուրը» այրվում է։

Կան ձերբակալվածներ, սակայն նրանց ազատազրկման ժամկետից հետո էլ տարածքը դեռ երկար տարիներ աղտոտված կմնա։