System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի անդամներ Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը տարակարծիք են Թրամփի վարած քաղաքականության հարցում․ Fox News


01:43 , 6 հունիս, 2020

Tert.am-ը գրում է.

System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երկու անդամները՝ Սերժ Թանկյանը ու Ջոն Դոլմայանը տարակարծիք են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքանության հարցում, գրում է Fox.news-ը։

«Վազի՛ր Դոնի, վազիր քո բունկեր։ Հնարավոր է՝ դու լինես ԱՄՆ առաջին նախագահը, որը դա կանի սեփական քաղաքացիների վախից»,- գրել է 52-ամյա Թանկյանը։

«Իսկական առաջնորդը ազգին կդիմեր հավուր պատշաճի, և իսկական տղամարդն անձամբ կհանդիպեր փողոցներում կանգնած ցուցարարների հետ։ Բայց ինչպես մյուս կոռումպացված, ոչ ժողովրդավարական առաջնորդները, դու նույնպես հասկացար, որ նրանք քո մարդիկ չեն, քանի որ դու մեր նախագահը չես»,- գրել է երաժիշտը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ