Վարչապետի խոսնակը, ոնց հասկանում եմ, ավելի ա արագացնում իշխանափոխության պրոցեսը


00:38 , 6 հունիս, 2020

Վարչապետի խոսնակը, ոնց հասկանում եմ, ավելի ա արագացնում իշխանափոխության պրոցեսը: Դե լավ ա, դուք ձեր անգրագետ թիմով երկիրը քցեք համաճարակի ճիրանները, ու որևէ մեկը ձեր հրաժարականը չպահանջի, ձեր թանին թթու չասի՞:

Չէ, լրջով դուք վատ եք, դուք մանկամիտ եք ու չտես, դուք կյանքերի գնով իշխանություն պահող եք: Ուրիշներին քրեական գործերով մի սպառնացեք, որովհետև հենց ձեր գլխին կախված քրեական գործերից եք դուք սարսափում:

Էդ իշխանությունը ձեր պապերից չեք ժառանգել, որ սրբերի դեմքով գռփել-նստել եք: Դուք սպառվել եք, դուրս եկեք փողոց ու տեսեք, թե ինչ են խոսում ձեր մասին, դուրս եկեք ձեր մանիպուլյատիվ էջերից ու կտեսնեք՝ ով եք դուք իրականում: