ԲՀԿ-ն չտրվեց շանտաժի, ավելի այսօր Ծառուկյանը հայտարարեց, որ «Երկիր ենք կորցնում» և կոչ արեց հրատապ քննարկումներ սկսել


23:45 , 5 հունիս, 2020

Ապրիլի սկզբին Ֆիննախը հայտարարեց, որ քննարկում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։ Հետո Ֆիննախը խնդրել էր հարցի քննարկումը տեղափոխել ապրիլի 30-ից հետո։

Սա ըստ էության իշխանությունների կողմից սպառնալիք էր, որպեսզի ԲՀԿ պատգամավորները դադարեցնեն իրենց ակտիվ գործունեությունը։ Միևնույն ժամանակ հարցը առկախում էին, որպեսզի ԲՀԿ-ին տանեն բանակցությունների։

ԲՀԿ-ն չտրվեց շանտաժի, ավելի այսօր Ծառուկյանը հայտարարեց, որ «Երկիր ենք կորցնում» և կոչ արեց հրատապ քննարկումներ սկսել։

Սիրտս վկայում է, որ մոտ օրերս Ֆիննախը խաղատանը լիցենզիայից զրկելու առկախված հարցը կրկին օրակարգ կբերի։ Դե այս իշխանությունները միայն շանտաժի լեզվով են կարողանում հարաբերվել։