Պաշտոնական. Ա Սերիայի ակումբները 5 փոխարինման հնարավորություն կստանան


21:29 , 5 հունիս, 2020

Armsport.am-ը գրում է․

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդել է, որ Ա Սերիայի ակումբները հանդիպման ընթացքում 5 փոխարինման հնարավորություն կստանան: Այս որոշումը կապված է կորոնավիրուսի համաճարակի հետ:

«Ֆուտբոլիստներն երկար դադարից հետո կարող են վնասվածքներ ստանալ: Դա է պատճառը, որ գնում ենք նման քայլի»,- ասված է ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ:

Թիմերը կարող են 3 փոխարինում կատարել խաղի ընթացում և 2 փոխարինում ՝ ընդմիջմանը: