Ստացվում է, որ վարակակիր վարչապետի հետ ուղիղ շփում ունեցած Ավինյանը առանց դիմակի հայտնվում է հանրային վայրում


22:50 , 5 հունիս, 2020

Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով։ Հենց նույն օրը Փաշինյանը Կոնդի առանձնատանը ճեպազրույց տվեց պարետ Տիգրան Ավինյանի եւ ԱՆ Արսեն Թորոսյանի հետ։

Ստացվում է, որ վարակակիր վարչապետի հետ ուղիղ շփում ունեցած Ավինյանը առանց դիմակի հայտնվում է հանրային վայրում հենց այն օրը, երբ իր իսկ որոշման համաձայն՝ հանրային տարածքում եւ փողոցում քայլելիս դիմակ կրել պարտադիր է։