Կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են. Գագիկ Ծառուկյան (Video)


22:09 , 5 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Կառավարության այս կազմով հնարավոր չէր, նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել, հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, ոլորտի ղեկավարներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել և հասկանալի էր, որ այդ փոփոխություններն իրականություն չէին դառնա: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին հայտարարեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը հիշեցրեց՝ միշտ է ասել, որ կառավարության այս կազմով անհնար է ժողովրդի սպասելիքներն իրականացնել: «Եթե ցանկանում էին իրականացնել, պետք է կառավարության կազմի 97 տոկոսին փոխեին, բայց այսօր, տեսնելով ձախողումները, պետք է ասեմ՝ ոչ թե 97, այլ հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև իրենց աշխատանքով, արդյուքով բոլոր ոլորտները ձախողված են»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ