16:10 , 5 հունիս, 2020
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ շարունակում են պնդել, որ համավարակը պատերազմ է, և իրենք խրամատ են փորում:
Հիմա հարց. ինչպե՞ս եք վերաբերվում, երբ պատերազմի ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը շրջի դիրքերով և նկարի առանց պադշիվի համազգեստ կրող զինվորներին կամ, որ ավելի վատ է, հայտարարի, որ այդ նույն ջոկատի այլ զինվորներ նկարեն և ուղարկեն իրեն:
1. Միանշանակ կպարտվենք պատերազմում։
2. Այդ նկարող ուղարկող զինվորի բարոյական նկարագիրը կլինի այնպիսին, որ ջոկատում ոչ ոք նրա համար կյանքի կռիվ չի տա:
Իսկ ես` որպես ծնող (աղջիկ երեխայի), եթե հանդիպեմ վարչապետի էջում իմ երեխայի նկարը և տակն էլ այդպիսի մեկնաբանություններ, վստահեցնում եմ, կդառնամ մարդասպան և այդ քոմենթչիներից մեկ-երկուսին հաստատ կզրկեմ կյանքից...