Մարդկանց անձնական լուսանկարները հրապարակելը, մեղմ ասած, հիմարություն է, եթե ոչ օրենքի խախտում


15:41 , 5 հունիս, 2020

Մարդկանց անձնական լուսանկարները, տեսանյութերն առանց այդ մարդկանց համաձայնության հրապարակելը, մեղմ ասած, հիմարություն է, եթե ոչ օրենքի խախտում, այն էլ՝ երկրի առաջին դեմքի ձեռքով։

Կներեք, բայց դուք իշխանություն եք, այլ ոչ շարքային քաղաքացի, և ձեր ձեռքում կան համապատասխան լծակներ։ Կարգը խախտողներին պատժեք, ենթարկեք պատասխանատվության, այլ ոչ թե ենթարկեք ծաղր ու ծանակի։ Իսկ «իրավապաշպանները» և այլ ժամանակ մարդու իրավունքների, խտրականությունների դեմ պայքարող ՀԿ-ները լռում են։