Երկրում աղետ է, իսկ Նիկոլը Ֆեյսբուքում ֆոտո ու վիդեոներ է դնում․ իմքայլականներ, դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր ղեկավարը լրիվ անադեկվատ է


15:10 , 5 հունիս, 2020

Երկրում արտակարգ դրություն է, առանց չափազանցության՝ աղետ։

Իսկ երկրի ղեկավարը 3-րդ օրն է՝ Ֆեյսբուքում լռված՝ ֆոտոներ ու վիդեոներ է դնում։

Ու եթե առաջին մի քանի գրառումները դեռ կարելի էր հիմնավորել բացատրական աշխատանքի անհրաժեշտությամբ, ապա երեկվանից այս ամենն արդեն լրիվ հակառակ ազդեցություն է ունենում. Նիկոլի «պայքարը» դարձել է համատարած ծաղրուծանակի թեմա։

Իր համար կոմֆորտի զոնան միտինգ անելն է։ Եւ ցանկացած լարված իրավիճակում նա սկսում է միտինգ անել։

Հետաքրքիր է, ի՞նչ են զգում կառավարության այլ անդամներն այս պահին, մյուս պաշտոնյաները, ի վերջո, իրենցքայլական պատգամավորները։

Դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր ղեկավարը լրիվ անադեկվատ է։ Դուք հասկանո՞ւմ եք, որ նա ձեզ էլ է կործանելու պետության հետ միասին։

#безумныйКороль
#աբսուրդիԿրկես