Վստահ եմ, որ ոստիկանությունն իրավաչափ է գործում. Գայանե Աբրահամյանը՝ քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած իրավապահների մասին


14:06 , 5 հունիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Վերջին օրերին տեսնում եմ կոչեր, որ ոստիկանությունը շատ ավելի խիստ պետք է լինի, «սպեցնազ» դուրս բերվի, անգամ կոչեր են հնչում, որ բանակը պետք է ներգրավվի կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով քիչ առաջ համացանցում տարածված տեսանյութին, որտեղ մի խումբ ոստիկաններ դիմակ չկրելու համար բռնություն են կիրառում քաղաքացու նկատմամբ:

«Ես վստահ եմ, որ ոստիկանությունն իրավաչափ է գործում: Ի վերջո, ոստիկանությունն այն մարմինն է, որն ունի իրավաչափ ուժ կիրառելու իրավունք, և այս իրավասությունը, եթե ոչ այսօր, ապա ե՞րբ պետք է կիրառել: Եթե որէ մեկը, դիմակ չկրելով, խախտում է մյուսի՝ առողջ լինելու իրավունքը, եկեք որևէ համեմատություն չանենք, օրինակ, Վրաստանի հետ, որոնք ուղղակի համեմատելի չեն մեր ոստիկանության հետ», - ասաց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։