Այն մեթոդը, որը կիրառում է ՀՀ վարչապետը, ստեղծում է իդեալական պլատֆորմ մարդու արժանապատվությանը հարված հասցնելու համար


14:02 , 5 հունիս, 2020

Այն մեթոդը, որը ճարահատյալ կիրառում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չի արդարացնելու նախանշված նպատակը, բայց ստեղծում է իդեալական պլատֆորմ մարդկանց թիրախավորելու, ատելության ալիք գեներացնելու, մարդու բարոյականությանը և արժանապատվությանը հարված հասցնելու համար:

Դժգոհություն և բարկություն առաջացնող մեթոդները դրդում են մարդկանց ավելի շատ հակառակվել Կառավարությանը և խորացնում հոգեբանական ճնշվածությունը:

Մի արեք:

Միաժամանակ դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, որպեսզի մեծահոգաբար վերաբերվեն այդ անթույլատրելի մեթոդներին և դրանց հակառակվելու միջոցով չվտանգեն սեփական առողջությունը և պահպանեն կանոնները: