Նոր խուզարկություններ Միհրան Պողոսյանի մերձավորների բնակարաններում


12:22 , 5 հունիս, 2020

Scannews.am-ը գրում է․

Ըստ հավաստի աղբյուրների, այս պահին նոր խուզարկություններ են իրականացվում ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մերձավորների բնակարաններում։

Մեր աղբյուրը հայտնեց, որ «Միհրան Պողոսյանի հանդեպ Հայաստանի գործող վարչապետի, բացառապես անձնական քինախնդրությամբ պայմանավորված, ոչ իրավաչափ գործողությունները շարունակվում են։ Երկու տարի շարունակվող անարդյունք «վենդետան» այժմ էլ ուղղվել է Պողոսյանի ընտանիքի անդամներին և մերձավորներին։ Ակնհայտ տապալված շոուն հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանին։

Սակայն, արհեստական և արդարադատության հետ ոչ մի աղերս չունեցող այս և նախորդ բոլոր գործողությունները միանշանակ դատապարտված են ձախողման»- եզրափակեց մեր աղբյուրը։