10 փոքրիկ, բայց շատ կարևոր գաղտնիք հարաբերությունները պահպանելու համար. ամուսնությունը երջանիկ պահելու ևս մեկ միջոց (Photo)


21:30 , 5 հունիս, 2020

Սիրահարվել ու ամուսնանալ շատ հեշտ է: Ավելի դժվար է պահպանել այդ կառուցած հարաբերությունները:

Ահա այն ամենակարևոր գործողությունները, որոնք էլ ավելի են ամրապնդում հարաբերությունները․

Ամեն ինչ կիսեք: Բոլոր զգացմունքները: Առանց դրա անհնար կլինի:
Շատ հաճախ գրկախառնվեք և սիրով զբաղվեք: Նունյիսկ եթե այլևս երիտասարդ չեք: Ֆիզիկական հպումներն ավելի են մտերմացնում մարդկանց:
Մանրուքներին շատ ուշադրություն մի դարձրեք: Հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան փոքրիկ վեճը: 
Ժամանակ գտեք ձեր սիրած զբաղմունքի համար: Երբ զույգերից յուրաքանչյուրը երջանիկ է իր կյանքով, երջանիկ կլինեն նաև հարաբերությունների ժամանակ:
Զիջումների գնացեք: Գնահատեք իրավիճակը: Հասկացեք, թե տվյալ պահին ինչն է ավելի կարևոր:
Սիրելիին մի արհամարհեք վեճից հետո: Որքան հնարավոր է, շուտ քննարկեք ամեն ինչ: Զգացմունքները մի կուտակեք:
Ավելի համբերատար եղեք: Երկուսդ էլ փոխվելու ու զարգանալու եք: Միգուցե ընթացքում չհավանեք, թե ինչպես է փոխվում դիմացինը, սակայն համբերատարությունը թույլ կտա պահպանել հարաբերությունները:
 
Միասին նշեք կարևոր իրադարձությունները: 
Ասացեք, թե ինչ է պետք ձեզ տվյալ պահին: Զուգընկերը չի կարող կարդալ ձեր մտքերը: Եթե զգում եք, որ հեռանում եք իրարից, միասին խոսեք դրա մասին:
Նոր զբաղմունք գտեք միասին, որպեսզի էլ ավելի շատ ժամանակ անցկացնեք իրար հետ: Հեծանիվ քշեք, խոհարարական դասընթացների գնացեք: Դա հաստատ կամրապնդի հարաբերությունները: