ԱՐԱՐԱՏԸ ՀԱՂԹԵԼ Է ՍԵՐԲԱԿԱՆ ԹԻՄԻՆ


22:40 , 20 հուլիս, 2013

Արարատը հաղթել է սերբական թիմինArmsport.am-ը գրում է.

Սերբիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատն» այսօր ստուգողական հանդիպում է անցկացրել:

Աբրահամ Խաշմանյանի սաները 2:0 հաշվով առավելության են հասել Սերբիայի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Դունավ» թիմի նկատմամբ:

38-րդ րոպեին հաշիվը բացել է Գևորգ Նռանյանը: Երկրորդ խաղակեսում հաշիվը կրկնապատկել է «Արարատի» կազմում փորձաշրջան անցնող սերբ խաղացողներից մեկը:

Այս մասին armsport.am-ը տեղեկացավ «Արարատի» մամուլի քարտուղարությունից: