Պուգաչովան լողազգեստով լուսանկար է հրապարակել և զարմացրել օգտատերերին (Photo)


04:48 , 5 հունիս, 2020

71-ամյա երգչուհի Ալլա Պուգաչովան գրավել է համացանցը արխիվային լուսանկարով, որում երգչուհին լողազգեստով է: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

Լուսանկարում ռուսական էստրադայի «պրիմադոննան» սև նորաձև լողազգեստով պառկած է լողափնյա աթոռին:

Մեկնաբանություններում նշվում է, որ լուսանկարը արվել է 2017 թվականին երգչուհու ամուսնու՝ Մաքսին Գալկինի կողմից: Նշվում է նաև, որ Պուգաչովան հատուկ դիրք չի ընդունել նկարի համար: Նա չի սիրում, երբ իրեն նկարում են: