Ավստրալացին ընդհատել է վարչապետի ելույթը՝ խնդրելով չտրորել խոտածածկը (Video)


08:28 , 5 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Ավստրալացի մի տղամարդ ընդհատել է վարչապետ Սքոթ Մորիսոնի ելույթը՝ բողոքելով, որ հավաքված լրագրողները տրորում են խոտածածկը: Այս մասին հայտնել է BBC-ն:

Լսելով քաղաքացու բողոքը՝ վարչապետը խնդրել է լրագրողներին հետ քաշվել, այնուհետև շարունակել է ասուլիսը: