Shantnews.am-ը գրում է․
Կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին, ասվում է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ, փոխանցում է Sputnik Georgia-ն:
«Համավարակի ընթացքում Վրաստանի իշխանությունները սերտ կապի մեջ են հայկական կողմի հետ: Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների վարչապետների միջև: Շփումը շարունակվում է նաև նախարարների մակարդակով։
Այսօր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում Վրաստանի անունից ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: