Դատական ակտերն ըստ հաճելիության աստիճանի պիտակավորվում կամ գովաբանվում են՝ հանդիսանալով մանիպուլյատիվ գործիք հարգարժան և պրոֆեսիոնալ դատավորներին հեղինակազրկելու փորձում


03:44 , 5 հունիս, 2020

Քաղաքական հնչեղություն ունեցող գործերով դատարանների կողմից կայացվող քաղաքական իշխանություններին ոչ հաճո դատական ակտերին հաջորդում են դատական իշխանությանը պիտակավորող գնահատականներն ու հայատարարությունները՝ ընդգծելով վեթինգի տեսքով «խորքային փոփոխություններ» իրականացնելու անհրաժեշտությունը՝ անկախ այն հանգամանքից, որ նույն այդ վեթինգը, քաղաքակիրթ և կայացած իրավական համակարգ ունեցող պետություններին հարիր եղանակով, արդեն իսկ օրենսդրական փոփոխությունների միջոցով իմպլեմենտացվում և կյանքի է կոչվում։

Վերոնկարագրյալ վարքագիծն ընտրովի արդարադատություն սահմանելու ակնհայտ դրսևորում է։

Դատական ակտերն ըստ հաճելիության աստիճանի պիտակավորվում կամ գովաբանվում են՝ հանդիսանալով մանիպուլյատիվ գործիք հարգարժան և պրոֆեսիոնալ դատավորներին հեղինակազրկելու փորձում՝ ուշադրությունից դուրս թողնելով տվյալ դատական ակտի կայացման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները։

Իշխանությունների նմանաբնույթ գործելաոճից անմասն չմնաց նաև հրապարակված Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, համաձայն որի՝ վերացվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։