Նիկոլ Փաշինյանը, փոխանակ կատարի իր պարտականությունները, ապատեղեկատվություն է տարածում


00:27 , 5 հունիս, 2020

Պարզվում է՝ արդեն քանի օր է, ինչ հիվանդանոցներում մարդկանց չեն ընդունում, տեղ չկա, շտապօգնությունը եթե 3-4 ժամ անց գալիս էլ է, ապա տանում է միայն այն դեպքում, եթե հիվանդն արդեն պայմանավորվածություն ունի հիվանդանոցի հետ, ուր իրեն ընդունելու են, և տաքությունը 38.5-ից բարձր է: Թեստավորումների խնդիր կա․ շատ տեղերում ուղղակի չունեն թեստեր, մարդկանց խորհուրդ են տալիս տնային պայմաններում բուժվել՝ ասելով, թե այնքան չի խորացել, որ հիվանդանոցի կարիք լինի: Առողջապահության նախարարը խորհուրդ է տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ, բայց փաստացի ոչ ոք այդ մարդկանց չի ասում, թե ոնց բուժվեն, ինչ անեն, ուղղակի ասում են՝ տանը պառկեք:

Այս խայտառակ վիճակի պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է իր անհաջող կառավարության հետ միասին և փոխարեն հիմա օր ու գիշեր գործ անեն, մարդկանց կյանքեր փրկեն, ինչ-որ անիմաստ հետին թվով պոստեր է տարածում ՖԲ-ով: Այլևս ծիծաղելի չէ, այն, ինչ տեղի է ունենում, հանցագործություն է պետության և հասարակության նկատմամբ: