Tert.am-ը գրում է․
Պատվաստանյութերի հարցով համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ, որը հրավիրել էր Մեծ Բրիտանիան, 8.8 մլրդ դոլար գումար է հավաքվել հաջորդ հինգ տարիների ընթացքում պատվաստանյութի հետազոտության համար:
Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին հինգշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Միջոցառումը, որի ժամանակ նախատեսվում էր 7.4 մլրդ դոլար հավաքել, գերազանցել է իր նպատակակետն ավելի քան մեկ մլրդ դոլարով:
«Մենք ֆանտաստիկ 8.8 մլրդ դոլար ենք հավաքել Gavi-ի՝ առաջիկա 5 տարվա կարևոր աշխատանքի համար»,- ասել է Ջոնսոնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ