ԱԺ երեք խմբակցություններից ընդգրկված հինգ պատգամավորներ հաջորդ շաբաթ աշխատանքային քննարկում կանցկացնեն Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերյալ


23:27 , 4 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը ձևավորել է աշխատանքային խումբ։ Այն ըստ Հայրապետյանի՝ հաջորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորվող աշխատանքային խմբի հետ միասին կունենա առաջին աշխատանքային քննարկումը՝ մասնակցելով չափորոշիչների և ծրագրի մշակման, ինչպես նաև վերահսկման գործընթացին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ