Դիմակայելու և բիզնեսի համատարած մահ թույլ չտալու ուղիներ կան, բայց այս իշխանությունը անկարող է այդ անել


22:19 , 4 հունիս, 2020

ՊԵԿ ղեկավարը հրաժարական
է ներկայացրել:
Սա աղետի ,մոտալուտ աղետի
գուժկան զանգ է :
Սա երկրի տնտեսական ողնաշարը հանդիսացող
միջին գործարարությանը ,միջին բիզնեսին
ժամ առաջ ուշքի գալու և համախմբվելու
կոչ - ազդանշան է :

Կորոնավիրուսը, կառավարության համար շարքային
թեստ - ստուգարք էր :
Խայտառակ ձևով չկարողացավ հանձնել:
Ֆիզիկական մահերից զատ ,երկրում մեռավ փոքր
բիզնեսը:
Մոտենում է քննությունը ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը:
Դաշտամկանն անգամ հասկանալի է ,որ ստուգարք
չհանձնած կառավարությունը տապալելու է նաև
քննությունը:
Իսկ արդյունքը լինելու է միջին մեծության բիզնեսի մահը:

Քանի դեռ ժամանակ կա ,պարոնայք բիզնեսմեններ ,համախմբվեք գոնե հանուն ձեր բիզնեսի և այս կառավարության առջև շատ կտրուկ դրեք հարցադրում ՝կամ մոտեցող տնտեսական մեծ ճգնաժամում գոյատևելու հակաճգնաժամային կոնկրետ
ծրագիր , կամ ՝ հեռացում իշխանությունից:

Հիշեք ՝յուրաքանչյուր օր մոտեցնում է ձեր բիզնեսների կործանումը : Հետևաբար ձեր կործանումը:

Գործելու ժամն է :
Դիմակայելու և բիզնեսի համատարած մահ թույլ չտալու ուղիներ կան:
Բայց այս իշխանությունը անկարող է այդ անել...