ՊԵԿ նախագահը մաքսանենգության սկանդալի առաջին զոհը՞


18:56 , 4 հունիս, 2020
Քիչ առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանn իր facebook-յան էջում գրառում էր կատարել և տեղեkaցրել, որ հրաժարական է ներկայացրել...
Շատերը սպասում էին, որ վերջին շրջանում Փաշինյանների ընտանիքին տարբեր գործիչների և ԶԼՄ-ների կողմից մեղսագրվող մաքսանենգ ճանապարհով Հայաստանից մեծ քանակությամբ ծխախոտի և ադամանդի արտահանման հետ կապված սկանդալները անհետևանք չէին մնալու... Շատերը սպասում էին, որ այդ նույն անձանց և ԶԼՄ-ների կողմից վերոնշյալ ապօրինի գործարքներին մասնակցող ՊԵԿ պաշտոնյան կամ նրանից ցածր պաշտոններ զբաղեցնող ինչ-որ մարդիկ "կզոհաբերվեն"... Բայց Անանյանի հրաժարականը ցույց տվեց, որ Փաշինյանը զոհաբերում է այս պատմությունների մեջ "ամենաանմեղին"՝ Դավիթ Անանյանին...
Ի դեպ, Նիկոլի սցենարիստները Անանյանի հրաժարականին նախապատրաստվել էին. ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանն իր facebook-յան էջում լուսանկար էր հրապարակել Արևմտյան մաքսատնից և մարդկային կուտակումների համար սպառնացել, որ այդ անպատասխանատվությունն անհետևանք չի մնա.ժամեր անց Անանյանը հեռացավ իր պաշտոնից... Էժանագին այս սցենարի հեղինակները փորձում են այսպիսով հասարակությանը համոզել, որ Անանյանին տուն ճանապարհելու պատճառը ոչ թե մաքսանենգ ծխախոտի շուրջ ծավալված սկանդալներն են, այլ կորոնավիրուսի տարածման դեմ ոչ պատշաճ պայքարը, երբ դրա պատասխանատուները՝ պարետ-փոխվարչապետը և առողջապահության նախարարը, նույն Փաշինյանի գլխավորությամբ շատ վաղուց են տապալել ողջ գործընթացը և նրանց հրաժարականի մասին որևէ խոսք չի էլ կարող լինել...