Հայաստանի ԱԳՆ-ն վերջապես որոշեց արձագանքել Ադրբեջանի վերջին օրերի աստիճանաբար աճող ռադիկալությամբ հակահայկական հայտարարություններին


19:00 , 4 հունիս, 2020

Հայաստանի ԱԳՆ-ն վերջապես որոշեց արձագանքել Ադրբեջանի վերջին օրերի աստիճանաբար աճող ռադիկալությամբ հակահայկական հայտարարություններին:

Հայտարարությունից հատկապես կարևոր է այս հատվածը. "Հայատյացությունը որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր դիտարկող Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար":

Վերջապես պետք է արձանագրենք, որ այսօր հասարակություններին խաղաղության պաստրատելու մասին խոսելու, Ալիևին կառուցողական կոչելու որևէ առիթ չկա:

Իրավիճակի և դրանից բխող մարտահրավերների վերաբերյալ ուղերձները պետք է հասցվեն նաև միջնորդներին և միջազգային հանրությանը: Այս ուղղությամբ Հայաստանի ԱԳՆ աշխատանքի արդյունքը պետք է լինի միջնորդների կողմից հասցեական քննադատությունը ուղղված Ադրբեջանին և բանակցային գործընթացում Բաքվի հանդեպ ճնշումների զգալի մեծացումը:

Ամենաթողության պատրանքին պետք է վերջ դրվի: