«Այս լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր՝ նշյալ ժամին, Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել». քահանան՝ վարչապետի հրապարակած նկարի մասին


18:22 , 4 հունիս, 2020

Սիրելի՛ հավատացյալներ,
Այսօր ՀՀ Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց մի լուսանկար, որում ցուցադրված էր իբրև թե այսօր Սաղմոսավանքում տեղի ունեցած հարսանիքից մեկ դրվագ։ Այս լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր՝ նշյալ ժամին, Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել։

Տեղեկացնեմ նաև, որ հարսանիքներ ընդհանրապես թույլ չի տրվում՝ բացառությամբ աննախադեպ իրավիճակների, որոնց դեպքում անհնար է հետաձգել հարսանիքը։ Ավելին՝ եկեղեցու ներսում ծեսը կատարվում է մեկ քահանայի, հարսի, փեսայի, քավորի ներկայությամբ և ոչ ավելին՝ պահպանելով պարետատան կողմից սահմանված կարգը։
Հետևաբար նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է վարչապետին և մեզ ամենքիս։
Ամոթ է, մի՛ արեք։

Image may contain: 1 person, nature and outdoor