Արմեն Մուրադյան. Խնդիրը կա, պահանջվում է լինել աչալուրջ, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ


17:28 , 4 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

«Կորոնավիրոսի ժամանակ  պետք է հստակ տարբերակել  մահաբերության և մահացության ցուցանիշը։ Այսօրվա դրությամբ մահաբերության ցուցանիշն աճում է, բայց խայտառակ չէ»,- Երևանի պետական բժշկական համալսարանի  կազմակերպած քննարկմանն ասաց համալսարանի Հանրային առողջապահության ամբիոնի վարիչ, ԲԳԹ. պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը։

Նա նշեց, որ չէր ցանկանա գնահատել ընդհանուր մահացածների թիվը, թվաբանությունը կարող է կտրուկ փոփոխվել։

Նա բացատրեց, որ մահացությունն ու մահաբերությունը տարբեր գաղափարներ են. «Մահաբերությունը հիվանդացածներից մահացածների տոկոսն է, այսինքն արտահայտում է հիվանդության ծանրությունը։ Մահացությունը բնակչության այն թվաքանակն է, որոնք մահացել են այդ հիվանդությունից։ Մահացությունն ուղղակիորեն կապված չէ միայն հիվանդության ծանրությունից, երկու գործոնի ածանցյալ է՝ հիվանդության տարածվածության և ծանրության»։

Պրոֆեսորն ասաց, որ խուճապի մատնվել չի կարելի, վախենալ խելամիտ սահմաններում, զգուշանալ, շատ թեթև չմոտենալ։

«Մեր պատասխանը պետք է լինի համաչափ»,- նշեց Ա. Թադևոսյանը։

ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն ասաց, որ կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից, որոնց մարդկությանը սովոր է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ