Զելենսկին սրճարան գնալու և դրանով կարանտինային ռեժիմը խախտելու համար համաձայնել է տուգանք վճարել


16:08 , 4 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Խմելնիցկի քաղաքում սրճարան գնալու և դրանով կարանտինային ռեժիմը խախտելու համար տուգանք վճարել, հայտնում է korrespondent.net կայքը։

«Պատրաստ եմ տուգանք վճարել, եթե որևէ բան խախտել եմ։ Ինձ ասացին, հրավիրեցին, ես էլ մտա»,- նշել է նախագահը։

Աղբյուրը մանրամասնում է, որ սրճարանի տերերը նախագահին շենքի ներսում են սպասարկել, չնայած որ մինչև հունիսի 5-ն այցելուներին միայն բացօթյա հատվածում է թույլատրվում ժամանակ անցկացնել։

Միևնույն ժամանակ երկրի ներքին գործերի նախարարի տեղակալ Անտոն Գերաշչենկոն նշել է, որ նախագահն առաջին անգամ չէ, որ օրենք է խախտում․ օրինակ կարող է լինել քվեարկության ժամանակ քվեաթերթիկի ցուցադրումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։