Թիվ 24 մանկապարտեզը փակվել է. աշխատակիցներից մեկը վարակակրի կոնտակտավոր է


15:57 , 4 հունիս, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Երևանի թիվ 24 մանկապարտեզի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակակրի կոնտակտավոր է։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

Նշենք, որ պարետի որոշմամբ 7 օրով արգելվել է թիվ 24 մանկապարտեզի գործունեությունը։

Հարցին՝ մանկապարտեզի աշխատակիցները և երեխաները թեստավորվելու են, թե ոչ՝ Հովսեփ Կուբատյանն ասաց, որ հարցն իրենց տիրույթում չէ։