ԵՄ-ն համավարակից հետո տնտեսությունը խթանելու համար հարկեր կներկայացնի


15:39 , 4 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Համավարակից հետո ԵՄ տնտեսությունը վերականգնելու համար առաջարկվում է ծախսել 750 միլիարդ եվրո, բայց ինչպե՞ս հավաքել այդպիսի աստղաբաշխական գումար: Այս մասին գրում է Euronews-ը։

Ամենատարածված ձևը եկամտահարկի բարձրացումն է: Ըստ Եվրահանձնաժողովի գնահատականների, դրանից կարող է տարեկան գանձվել ևս 30 միլիարդ եվրո:

Իսկ բիզնեսից Բրյուսելը ցանկանում է գանձել կորպորատիվ հարկեր: Ներկայումս դա արվում է անդամ երկրների կողմից և բիզնեսի համար բարենպաստ պայմաններով:

Ամերիկյան տեխնոլոգիական հսկաներից կարող են գանձվել թվային հարկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։