Այս անբարոյականությանը ժամ առաջ վերջ տալ է պետք. Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն լինել չի կարող


14:12 , 4 հունիս, 2020

Անպատասխանատվության և հանցավոր անփութության հետևանքով 244 մարդու գլուխ կերած Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հրաժական տա ու սպասի իր դատաստանին` երկրային ու երկնային օրենքներով: Ցավոք, սա դեռ ամենասկիզբն է, այսպես շարունակվելու դեպքում հարյուրներ, գուցե և հազարներ կարող են մահանալ: Վարչապետը պետք է հրաժարական տա, որովհետև Նիկոլ Փաշինյանը նախ և առաջ անբարոյական է: Այո՛, Հայաստանի վարչապետն անբարոյական է, ում մտքով անցել է, որ մահացած մարդիկ մարդ չեն ընդհանրապես, որ անուն-ազգանուն ունենան: Իրենք հո՞ տրանսվեստիտ չեն, որ վարչապետի մակարդակով հարգվեն ու պատվեն: Իրենք սովորական հայ մարդիկ էին, սովորական ճակատագրեր, որ խեղվեցին ու մահացան Նիկոլ Փաշինյանի փնթիության ու ապաշնորհության հետևանքով: Նրանք մարդկային ճակատագրեր էին, որոնց Նիկոլ Փաշինյանն ամենավերջին անբարոյականի նման համարում է, որ վիճակագրորեն այսպես թե այնպես մեռնելու էին:

Ու նրանք անանուն են, ոչ մեկ են, նրանց մասին հայ մարդիկ չպետք է իմանան, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը չանհանգստանան, արխային շարունակեն չտես գեղցու նման գռփել պետական բյուջեն և կեղտոտ կանտրաբանդայով զբաղվել: Մահացած մարդկանց տվյալները «պետական գաղտնիքի» անվան տակ թաքցնելը, Նիկոլի բառապաշարով ասած, շնաբարո դուրսպրծուկի քաղաքականություն է, ուրիշ ոչինչ: Ու սրա համար Նիկոլ Փաշինյանը պատասխան է տալու մարդկային ու աստվածային օրենքների առաջ: Այս անբարոյականությանը ժամ առաջ վերջ տալ է պետք: Կամ-կամ... Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն լինել չի կարող:

#Հրաժարական_տուր
#Փրկիր_կյանքեր